«Լիվերպուլի» դարպասապահ. Դեռ չեմ քնել ՉԼ-ի եզրափակչից հետո
СпортԱնգլիական «Լիվերպուլի» դարպասապահ Լորիս Կարիուսը կրկին ներողություն է խնդրել Չեմպիոնների լիգայի եզրափակչի՝ «Ռեալի» հետ խաղում թույլ տված սխալների համար:
«Դեռ չեմ քնել եզրափակչից հետո: Խաղի դրվագները կրկին ուղեղումս են: Անչափ ցավում եմ թիմակիցներիս, երկրպագուների և ակումբի աշխատակիցների համար:
Հասկանում եմ, որ սխալվել եմ և ձեզ հիասթափություն պատճառել»,- թվիթերյան իր էջում գրել է Կարիուսը: