Սիրիայում Ռուսաստանի չորս զինծառայողներ են զոհվել
Международные новостиՌուսաստանի չորս զինվորականներ են զոհվել Սիրիայում զինյալների գրոհի արդյունքում։ Սիրիայի հրետանու մարտկոցի կրակը ղեկավարող ռուսաստանցի երկու խորհրդատուներ զոհվել են տեղում, ևս հինգը վնասվածքներ են ստացել, և նրանցից երկուսը մահացել են, չնայած ռուսաստանյան ռազմական հոսպիտալի բժիշկների գործադրած ջանքերին, մայիսի 27-ին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունում։
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, գերատեսչության տվյալներով՝ մարտը տեղի է ունեցել Դեր էզ Զոր նահանգում, օրվա մութ ժամին. Սիրիայի կառավարական զորքերի հրետանու մարտկոցը գրոհել է ահաբեկիչների մի քանի շարժունակ խմբեր։ Սիրիական զինծառայողները գործուղված ռուսաստանցի խորհրդականների հետ ընդունել են մարտը, նշել են ՌԴ ՊՆ-ում։
«Մոտ մեկ ժամ տևած մարտում զինծառայողները ոչնչացրել են 43 ահաբեկչի և բարձր անցանելիության վեց ավտոմեքենա՝ դրանց վրա տեղադրված խոշոր տրամաչափի սպառազինությամբ»,-տեղեկացրել են նախարարությունում։
Հրամանատարությունը բոլոր ռուսաստանցի զինծառայողներին առաջադրել է պարգևատրման համար։