Անհնար է նկարագրել այն ուրախությունը, որն զգում ես առաջին անգամ լսող մարդուն տեսնելիս. Էլթոն Ջոն
ОбществоԱնհնար է նկարագրել այն բացառիկ ուախությունը, որն զգում ես առաջին անգամ լսող մարդուն տեսնելիս: Այս մասին Instagram-ի իր էջում գրել է բրիտանացի հայտնի երգիչ Էլթոն Ջոնը՝ տեղադրելով տղայի լուսանկարը, ում քիչ առաջ լսողական սարք են դրել:

«Անհնար է նկարագրել այն բացառիկ ուախությունը, որն զգում ես առաջին անգամ լսող մարդուն տեսնելիս: Starkey հրաշալի թիմը այս տղայի համար հաջողությամբ լսողական սարք է ընտրել:
Այս զարմանալի բարեգործական նախաձեռնությունը շրջում է ամբողջ աշխարհում եւ մարդկանց լսելու ընդունակություն պարգեւում: Դեյվիդը եւ ես այնքան հպարտ ենք, որ նրանց աջակցում ենք»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ մայիսի 27-ին Էլթոն Ջոնը ամուսնու՝ Դեյվիդի հետ Երեւանում բարեգործական ակցիայի է մասնակցել, որի ժամանակ Starkey Hearing Foundation-ը թույլ լսողությամբ մարդկանց լսողական սարքեր է նվիրել: