Ավելի քան 300 սիրիացիներ իրենց տներն են վերադարձել Հոմսում և Արևելյան Ղուտայում
Международные новостиՎերջին մեկ օրում ավելի քան 300 սիրիացի է վերադարձել իրենց տները Հոմս և Արևելյան Ղուտա նահանգներում: РИА Новости-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի ղեկավար, գեներալ-մայոր Յուրի Եվտուշենկոն:
«Մեկ օրում Հոմս նահանգում իրենց տներն են վերադարձել 198 մարդ, Արևելյան Ղուտայում՝ 106 մարդ», - ասել է գեներալ-մայորը՝ հավելելով, որ հումանիտար իրավիճակի բարելավման շնորհիվ փախստականների ճամբարներից և ժամանակավոր կացարաններից իրենց տներն են վերադարձել Արևելյան Ղուտայի 66 823 բնակիչներ:
Եվտուշենկոն հիշեցրել է, որ Հաշտեցման ռուսական կենտրոնի գործունեության առաջնահերթ ուղղություններից է երկրում հումանիտար իրավիճակի բարելավման համար պայմանների ստեղծումը, կարիքավոր բնակչությանը բուժօգնության տրամադրումն ու քաղաքացիներին առաջին անհրաժեշտության իրերով ապահովելը: