Երևանի թիվ 19 պոլիկլինիկայի տնօրենը հավաստիացնում է` բուժհաստատության տարածքում ծառահատումներ չեն եղել
ОбществоԵրևանի թիվ 19 պոլիկլինիկայի շրջակայքում հատված ծառերի և դրա փոխարեն ասֆալտապատված տարածքի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը:
Լրագրողների հետ զրույցում, այս մասին ասաց թիվ 19 պոլիկլինիկայի գլխավոր տնօրեն Սամվել Սարգսյանը:
«Մեր պոլիկլինիկան երկու հատված ունի, և շենքին հարակից տարածքում կան հաստաբուն մի քանի տասնյակ տարիների ծառեր: Կա մի հատված, որտեղ բարեկարգում է կատարվել և մի փոքր լայնացվել է, որպեսզի մեքենաների խցանումները վերանան»,- նշեց Սարգսյանը:
Նրա խոսքով՝ իրենց մոտ այդ բարեկարգումից առաջ մոտ երեք ամիս ՀՀ բնապահպանության նախարարությունից և Երևանի քաղաքապետարանից մոնիթորինգ են իրականացրել և հենց առաջին օրվանից բոլոր ծառերը նկարվել են: Պոլիկլինիկայի գլխավոր տնօրենն ընդգծեց, որ ծառերը չեն հատվել, այլ տեղափոխվել են այլ վայր և դրանց աճը վերահսկվում է համապատասխան մարդկանց կողմից: Եզրափակելով խոսքը` Ահարոնյանը շեշտեց, որ տարածքում տարեկան մոտ 10-15 ծառ ավելանում է: