Նոյերը կխաղա Գերմանիայի հավաքականի առաջիկա խաղին
Спорт«Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերը վերականգնվել է վնասվածքից:
32-ամյա դարպասապահը կմասնակցի Գերմանիայի և Ավստրիայի հավաքականների միջև ընկերական հանդիպմանը, որը տեղի կունենա հունիսի 2-ին, գրում է «Reuters»-ը:
Նոյերը վնասվածք էր ստացել 2017 թվականի սեպտեմբերին և դեռևս ոչ մի պաշտոնական խաղի չի մասնակցել:
Որոշ ժամանակ առաջ Նոյերը մասնակցել էր Իտալիայի և Գերմանիայի երիտասարդական հավաքականների միջև տեղի ունեցած ստուգողական խաղին:
«Եթե ամեն ինչ լավ ընթանա, Նոյերը կխաղա շաբաթ օրը: Սա խաղ է, որը պետք է նրան: Նա 100 տոկոսով վերականգնվել է վնասվածքից և որոշակի պրակտիկայի կարիք ունի»,- ասել է Գերմանիայի հավաքականի դարպասապահների մարզիչը: