ԱՄՆ-ը ձգտում է բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ. ԱՄՆ Պետդեպ
Международные новостиԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ Վաշինգտոնը ձգտում է բարելավել հարաբերությունները Մոսկվայի հետ, սակայն, ի պատասխան դրան, ցանկանում է տեսնել ՌԴ-ի պատրաստակամությունը հստակ գործողություններ անելու: Այս մասին հաղորդում է INTERFAX.RU-ն՝ վկայակոչելով ԱՄՆ Պետքարտուղարության հայտարարությունը:
«Պետքարտուղար Պոմպեոն կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ը ձգտում է Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավմանը, թեև դրա համար Ռուսաստանը պետք է ցույց տա, որ նույնպես պատրաստ է որոշակի գործողություններ ձեռնարկել՝ վերանայելու համար մեզ անհանգստացնող հարցերը, այդ թվում և միջամտությունն ԱՄՆ-ի ներքին հարցերին»,- ասվում է ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչ Հիզեր Նոյերթի հայտարարության մեջ: