Թայվանի ափերին տեղի է ունեցել 4,9 մագնիտուդով երկրաշարժ
Международные новостиԹայվանի ափերին տեղի է ունեցել 4,9 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է չինական սեյսմոլոգիական կենտրոնը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են հինգշաբթի տեղական ժամանակով 09.03-ին Թայդուն գավառին մերձակա ջրատարածքում: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է 9 կմ խորությամբ:
Զոհերի եւ ավերածությունների մասին առայժմ տեղեկություններ չկան: