Մեքսիկայի խորհրդարանը Թրամփին մեղադրել է ռասիզմի մեջ
Международные новостиՄեքսիկայի կոնգրեսի մշտական հանձնաժողովը դատապարտել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «ռասիստական» խոսքը` ընդունելով համապատասխան հայտարարություն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«Որոշում է ընդունվում, որը հերքում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ռասիստական եվ քսենոֆոբիական խոսքերը, որոնք ուղեկցել են երկկողմ օրակարգի բանակցությունները»,–նշված է Մեքսիկայի սենատի հաղորդագրությունում։
Թրամփի ինչ խոսքեր նկատի ունեն, չի հստակեցվում, սակայն վերջին ժամանակներս ԱՄՆ նախագահը հաճախ է տհաճ արտահայտություններ թույլ տալիս հարեւան երկրի հասցեին։ Այսպես, մայիսին Թրամփը անօրինական երկիր մուտք գործող միգրանտներին «կենդանիներ» էր անվանել, որի առնչությամբ Մեքսիկայի ԱԳՆ–ն բողոքի էր հղել ԱՄՆ–ին։ Ավելի ուշ Թրամփը հստակեցրել էր, որ նկատի չի ունեցել բոլոր միգրանտներին, այլ միայն Mara Salvatrucha. հանցավոր խմբավորմանը։
Նաեւ մեքսիկյան կոնգրեսը հաստատել է, որ Մեքսիկան չի վճարի ԱՄՆ սահմանին պատի կառուցման համար, որի մասին ավելի վաղ խոսել էր նաեւ նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն։