Գլխավոր դատախազի 43 միլիոն դրամանոց առանձնատունը
ОбществоՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը:
Ըստ հայտարարագրի, Դավթյանը նախորդ տարի 43 միլիոն դրամ է վճարել առանձնատուն ձեռք բերելու համար: Միաժամանակ 102 հազար դրամով վաճառել է հողամասը:
Դրամական միջոցները նախորդ տարի անփոփոխ են մնացել: Ինչպես տարեսկզբին ունեցել է 8 միլիոն դրամ, այնպես էլ՝ տարեվերջին: Տարեկան եկամուտներն էլ կազմել են 15 միլիոն 809 հազար դրամ, որից 13 միլիոն 773 հազար ու 285 հազար դրամը աշխատավարձեր են, իսկ 1 միլիոն 750 հազար դրամը նշված է որպես այլ եկամուտներ:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ