Թուրքիայում հայտնի բրենդ ունեցող հայ գործարար է մահացել
ОбществоՍտամբուլում մահացել է հայտնի հայ գործարար Ղազարոս Ունանը։
Թուրքական Sabah—ի փոխանցմամբ՝ 1934 թվականին Ստամբուլում հայ ընտանիքում ծնված Ղազարոս Ունանի հոգեհանգիստը տեղի է ունենալու Ստամբուլի հայկական Երեք Խորան եկեղեցում։
Ղազարոս Ունանը 1970 թվականին Բուրսայում DÜK ապրանքանիշի իր առաջին ֆաբրիկան է հիմնել, իսկ արդեն 1980–ին սկսել արտահանումները։
Այս պահի դրությամբ DÜK ապրանքանիշի արտադրանքը արտահանվում է Գերմանիա, Անգլիա, Հունաստան, Հոլանդիա, Ռումինիա, Հորդանան, Թունիս, Եգիպտոս եւ այլ երկրներ։