Հունիսի 2-ից Կասյան փողոցի մոտ կվերաբացվի գյուղմթերքների սեզոնային տոնավաճառը
ОбществоԵրեւանի քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկումների վարչությունից տեղեկացնում են, որ հունիսի 2-ին` ժամը 11:00-ին, մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանի Կասյան փողոցի հարակից տարածքում, 8-րդ տարին անընդմեջ, կվերաբացվի գյուղատնտեսական մթերքների սեզոնային տոնավաճառը: Ինչպես նախորդ տարիներին, այս անգամ եւս տոնավաճառի տաղավարներում սեփական արտադրանքը վաճառելու հնարավորություն կստանան ՀՀ մարզերից ժամանած գյուղացիները:
Ծրագիրն իրականացվում է Երեւանի քաղաքապետարանի եւ ՀՀ գյուղատնտեսության նախարարության համագործակցությամբ: