Աստղաֆիզիկոսները մարդկության զարգացման երեք ուղի են կանխատեսել
ОбществоԱմերիկացի Ադամ Ֆրանկի գլխավորությամբ աստղաֆիզիկոսների խումբը կառուցել է էկզոքաղաքակրթության զարգացման մոդելը, որով նրանք առանձնացրել են մարդկության զարգացման երեք հնարավոր ուղիները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով The Atlantic-ին:
Հետազոտողները զարգացման երեք ամենահնարավոր սցենարներ են առանձնացրել:
«Անհետացում»
Քաղաքակրթությունն արագորեն զարգանում է՝ օգտագործելով մեծ քանակությամբ ռեսուրսներ մինչեւ մոլորակի համար ամենաբարձր պոպուլյացիայի չի հասնում: Այնուհետեւ սկսվում է բնակչության կտրուկ կրճատում եւ այն ավարտվում է միայն հավասարակշռության հաստատվելուց հետո, երբ մոլորակը կարող է մնացած բնակիչների համար կենսապայմաններ ապահովել: Այս ընթացքում մոլորակի բնակիչների 70 տոկոսը մահանում է:
«Փափուկ վայրէջք»
էկզոքաղաքակրթությունն ի սկզբանե շարժվում է առաջին ճանապարհով, բայց ծայրահեղ կետի հասնելով սկսվում է սահուն անցում երկրորդ տեսակի ռեսուրսներին, ինչը փրկում է բնակչության մեծ մասին եւ էկոլոգիան առողջ է պահպանում:
«Զանգվածային փլուզում»
Մոլորակի պայմաններն այնքան արագ են վատթարանում, որ անցումն արդեն չի կարող կանխել ամբողջական անհետացումը:
Ադամ Ֆրենկը նշում է, որ վառելիքի թույլ աղբյուրի ընտրությունը միշտ չէ, որ փրկել է քաղաքակրթությանն անհետացումից. որոշ դեպքերում այն միայն հետաձգել է անխուսափելին:
Նրա խոսքով, այս մոդելներն օգնում են պատկերացնել, ինչ է սպասվում մարդկությանն ապագայում: