«Թեժ աշուն» եռյակում
БлогԱրման Ղարիբյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Նոյեմբերի 6–ին տեղի ունեցավ ԲՀԿ քաղխորհրդի նիստը, որին հաջորդեց ՀԱԿ-ի հայտարարությունը ընդունված որոշումների վերաբերյալ:
Մասնավորապես ուզում եմ առանձնացնել հայտարարության հետևյալ կետը, որտեղ ասվում է. « Ակտիվ քաղաքական գործողությունների անորոշ ժամանակով հետաձգումը կարող է դառնալ ճակատագրական սխալ, քանի որ վարչախումբն այդ ժամանակամիջոցը կարող է օգտագործել սեփական ճամբարն առավելագույնս մոբիլիզացնելու եւ Համաժողովրդական շարժման ներսում պառակտումներ առաջացնելու համար»։
Ոչ իշխանական ուժերը գարնանը խոստացան «թեժ աշուն», սակայն եռյակի աշնանային երկու հանրահավաքներից և հետագա զարգացումներից հետո մենք ականատեսն ենք լինում ներեռյակային «թեժ պառակտումների»: Ինչպես հիշում ենք ցույցերի ժամանակ՝ Լևոն Տեր- Պետրոսյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը հրապարակային դեբատի բռնվեցին, երբ հարցը վերաբերվում էր ՀՀ արտաքին քաղաքականության վեկտորներին: Եթե նախկինում մենք տեսնում էինք Ժառանգության և ՀԱԿ-ի միջև խնորումներ, ապա հիմա զարգանում է ՀԱԿ-ԲՀԿ նախակոնֆլիկտային իրավիճակ:
Մյուս կողմից այս հայտարարությունով ՀԱԿ-ը կոչ է անում չպասիվացնել շարժումը, որպեսզի պառակտումներ չլինի Եռյակում: Կոնգրեսականները արհեստականորեն փորձում են արագացնել գործընթացը, իսկ ԲՀԿ-ն ակնհայտորեն հապաղում է:
Սա ակնհայտորեն խորացնում է եռյակի ուժերի միջև գոյացած առանց այն էլ խորը անդունդը: