«Լեոն»՝ ֆուտզալի Հայաստանի չեմպիոն
СпортՖուտզալի Հայաստանի չեմպիոնը կոչումը նվաճեց «Լեո» թիմը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կայացավ ֆուտզալի Բարձրագույն խմբի առաջնության եզրափակչի երրորդ հանդիպումը «Լեո» և «Չարբախ» թիմերի միջև: Երկու խաղերից հետո առջևում էր «Լեոն» 2:0 հաշվով: Հիշեցնենք, որ համաձայն մրցաշարի կանոնակարգի՝ չեմպիոնի տիտղոսը նվաճում է եզրափակչի այն մասնակիցը, որը տոնում է երեք հաղթանակ:
Լարված պայքարում իր երրորդ հաղթանակը տոնեց «Լեոն», այս անգամ 5:3 հաշվով և երկրորդ անգամ դարձավ Հայաստանի չեմպիոն: Հանդիպման ավարտից հետո Չեմպիոնական Գավաթը հաղթողին հանձնեց Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի գործկոմի անդամ, ֆուտզալի և կանանց ֆուտբոլի կոմիտեի նախագահ Սուքիաս Ավետիսյանը: