«Երևան-2800» թեմատիկ շրջանակներ՝ ֆեյսբուքյան գլխավոր նկարի համար
ОбществоYerevan2800.am-ը գրում է.
Երևանի հիմնադրման 2800-ամյակի առթիվ Facebook սոցցանցում գործարկվել են օգտատերերի գլխավոր լուսանկարի համար նախատեսված «Երևան 2800» թեմատիկ շրջանակներ (frame):
Դրանք կիրառելու համար հարկավոր է բացել հաշվի գլխավոր լուսանկարը, սեղմել «ավելացնել շրջանակ» (add frame) կոճակը, այնուհետև որոնման համար նախատեսված գոտում հավաքել Yerevan կամ «Երևան» բառերը, ընտրել «Երևան-2800» թեմատիկ շրջանակներից Ձեր նախընտրածն ու սեղմել «օգտագործել որպես գլխավոր նկար» (use as a profile picture) կոճակը:
Շրջանակաների վրա Երևանի հիմնադրման 2800-ամյակի տոնակատարությունների կարգախոսն է՝ «Եկեք տոնենք միասին»՝ հայերենով, ռուսերենով, անգլերենով կամ ֆրանսերենով, ինչպես նաև «Երևան-2800» լոգոտիպը:
«Երևան 2800» հիմնական տոնական միջոցառումներն այս տարի կանցկացվեն սեպտեմբերի 29-30-ին: Հետևեք տոնական միջոցառումներին ու դրանց մասին տեղեկատվություն ստացեք Yerevan2800.am-ից: