ԱՄՆ-ն ու Թուրքիան հաստատել են սիրիական Մանբիջում իրավիճակի կարգավորման «ճանապարհային քարտեզը»
Международные новостиԱՄՆ-ն ու Թուրքիան հաստատել են սիրիական Մանբիջում իրավիճակի կարգավորման «ճանապարհային քարտեզը»: Այս մասին ասվում է երկու երկրների համատեղ հայտարարությունում, որն արվել է Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի և Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի բանակցությունների արդյունքում:
«Նախարարները քննարկել են Սիրիայի հարցով Թուրքիա-ԱՄՆ աշխատանքային խմբի առաջարկությունները՝ փոխադարձ հետաքրքրություն հանդիսացող հարցերի շուրջ երկկողմանի համագործակցության ուղղությամբ, այդ թվում՝ Մանբիջում անվտանգության ու կայունության ապահովումը: Նրանք հաստատել են «ճանապարհային քարտեզն» այս հարցով և ընդգծել դրա իրականացման ուղղությամբ երկուստեք հանձնառությունը, ինչն արտացոլում է մեր ընդհանուր համաձայնությունն այդ վայրերում իրավիճակին ուշադիր հետևելու անհրաժեշտության հարցում», - ասվում է հայտարարությունում: