Մայա Պողոսյանին ասեք՝ քեզ մի քիչ տեսած պահի, ի վերջո դու հայտնի մարդ ես (տեսանյութ)
LifestyleՄեր կյանքը այլևս երբեք նախկինի պես չի լինի։ Սոցցանցերը չափազանց շատ բան փոխեցին մեր կյանքում։ Հայնիները ավելի հայտնի դարձան, անհայտ մարդիկ ձգտեցին հայտնի դառնալ։
Այն, որ ամեն սրճարանում, ամեն պաղպաղակով կամ գեղեցիկ տորթիկով աղջիկները լուսանկարվում ու հրապարակում են մի քանի ավել լայք հավաքելու համար, արդեն սովորական է դարձել։ Բայց որ հայտնի մարդիկ էլ նույն բանը կանեն ու այն էլ անիմաստ, դա արդեն ծիծաղելի է։ Եթե գոնե այդ ամենը անեին գովազդի համար (բնականաբար դրա համար համապատասխան վճար ստանալով), դա լրիվ տրամաբանական կլիներ։
Բայց ինչ է նշանակում սրճարանում ուղղակի պաղպաղակ ուտել ու հանրայնացնել դա։
Խնդրեմ վայելեք՝ EL style ամսագրի գլխավոր խմբագիր, մոդել Մայա Պողոսյան։
Լավ, բա սրա իմաստը որն է։ Այսքանից հետո Մայային սիրով ուզում եմ ասել՝ Մայա ջան, աղջիկ ջան, քեզ մի քիչ տեսած պահի էլի։
Հեղինակ՝ ԿրիԾիկ (Boomnews.am)