Ադրբեջանի երկրաշարժի արդյունքում տասնյակ վիրավորներ կան
Международные новостиԱվելի քան 30 մարդ է հիվանդանոց դիմել Ադրբեջանի հյուսիս–արեւմուտքում տեղի ունեցած երկրաշարժից հետո, մեկ մարդ զոհվել է սրտի նոպայից, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ վկայակոչելով երկրի Առողջապահության նախարարության ներկայացուցիչ Սաֆայա Ահմեդովային։
Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի սեյսմոլոգիական կենտրոնում հայտնել են, որ Զագաթալյան շրջանում (երկրի հյուսիս–արեւմուտք) 5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաեւ Հայաստանի հյուսիս–արեւելքում, Վրաստանում եւ Դաղեստանում։ Տեղի լրատվամիջոցների տվյալներով, երկրաշարժի հետեւանքով մի քանի մասնավոր տների պատերին ճաքեր են հայտնվել։
«Գախի եւ Զագաթալայի կենտրոնական շրջանային հիվանդանոցներ են դիմել ընդհանուր առմամբ 31 հոգի։ Զագաթալյան շրջանի Գյոյամ գյուղի բնակիչ 63-ամյա Սոլթան Գանդահովը մահացել է սրտի նոպայից, որն առաջացել է ուժեղ սթրեսից»,–հայտնել է Ահմեդովը։