Թուրքիայում ոստիկանները բռնությամբ ու արցունքաբեր գազով ցրել են քրդական կուսակցության հանրահավաքը
Международные новостиԹուրքիայի Ուրֆա նահանգի Ջեյլանփնարում ոստիկանությունը չի թույլատրել քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությանը նախընտրական հանրահավաք անցկացնել։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Ուրֆայի Սիվերք քաղաքում հանրահավաք անցկացնելուց հետո քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության ղեկավար կազմը շարժվել է դեպի Ջեյլանփնար, սակայն հանրահավաքի հրապարակ ներխուժած ոստիկանները հայտարարել են, թե հանրահավաքի թույլտվություն չկա եւ բռնություն են գործադրել մասնակիցների վրա։
Ոստիկանները կիրառել են ջրցան մեքենանաներ ու արցունքաբեր գազ։ Բերման են ենթարկվել մեծ թվով մասնակիցներ։