ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը կոչ է արել ավելացնել մարդասիրական օգնությունն Ուկրաինայի արևելյան շրջաններում
Международные новостиՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը կոչ է արել ավելացնել Ուկրաինայի արևելքին հատկացվող մարդասիրական օգնությունը: Այս մասին հայտնում է ՌԻԱ նովոստին:
Նշվում է, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամների կողմից համաձայնեցված փաստաթուղթը Ուկրաինայի արևելքում մարդասիրական իրավիճակը գնահատվել է աղետալի, ինչի հետ կապված խորհուրդը ողջունում է ՄԱԿ-ի կառույցներին, որոնք օգնություն են ցուցաբերում հակամարտության գոտում քաղաքացիական բնակչության տառապանքները մեղմելու ջանքերն ավելացնելու գործին:
ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը միևնույն ժամանակ լուրջ մտահոգություն է հայտնում վերջերս Ուկրաինայի արևելքում անվտանգության մակարդակի վատթարացման առնչությամբ: