Ереван, 16.Ноябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад

Չոր դաս՝ հայերի, վրացիների ու ադրբեջանցիների համար

Ազգերի լիգայի խաղարկությանը նախապատրաստվող հավաքականները հերթական ընկերական հանդիպումները անցկացրին: Հիշեցնենք, որ այս մրցաշարի D դիվիզիոնում ընդգրկված Հայաստանի ազգային հավաքականը Մալթայի հետ ոչ-ոքի խաղալուց հետո, 0:0 խաղաց Մոլդովայի ընտրանու հետ: Վերջինս, ինչպես և Մալթան Ազգերի լիգայի խաղարկությունում D դիվիզիոնում են: Ամենաթույլ խմբում ընդգրկված հավաքականները այս փուլում նախընտրում են ընկերական հանդիպումներ անցկացնել խաղամակարդակով ավելի մոտ թիմերի հետ:

Նշենք, որ Հայաստանի հավաքականի հետ միևնույն ենթախմբում ընդգրկված Ջիբրալթարի, Լիխտենշտեյնի և Մակեդոնիայի հավաքականները ընկերական հանդիպումներ չեն անցկացրել, ինչը որոշակիրոեն դժվարացնում է մեր հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի խնդիրը: Ինչևէ, Ազգերի լիգայի խաղարկությունում մեր պոտենցիալ մրցակիցներից երկրորդ հանդիպումներն անցկացրին հարևան Վրաստանի և Ադրբեջանի հավաքականները: Հիշեցնենք, որ վերջին ուսումնամարզական հավաքի շրջանակներում Վրաստանի հավաքականը առաջին խաղում 1:0 հաշվով առավելության էր հասել նույն Մալթայի նկատմամբ: Գրեթե ամբողջ երկրորդ խաղակեսը վրացիներն անց էին կացրել 10 ֆուտբոլիստներով, իսկ հանդիպման վերջին րոպեին 11 մետրանոց հարվածով հաղթանակի էին հասել: Ադրբեջանի հավաքականն էլ Բաքվում խոշոր 3:0 հաշվով առավելության էր հասել Ղրղզստանի ընտրանու նկատմամբ: Գրանցված արդյունքները ստիպեցին ենթադրել մեր մրցակից հարևաններն այս պահին մեզնից մեկ քայլ առաջ են: Նշենք, որ հատկապես Ադրբեջանի ազգային հավաքականը լուրջ ռեսուրսներ է ներդրել Ազգերի լիգայում հաղթելու և Եվրոպայի առաջնությունում հայտնվելու համար:

Հիշեցնենք, որ 2020 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլը կայանալու է նաև Բաքվում: Եվ ահա Ղրղզստանին հաղթելուց հետո ադրբեջանցիները հյուրընկալվելիս նույն 3:0 հաշվով զիջեցին Ղազախստանին: Այս պարտությունը դժգոհության մեծ ալիք է բարձրացրել հարևան երկրում: Մասնավորապես, մամուլում շարունակ քննադատության է ենթարկվում Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը: Նշվում է, որ այս հավաքականն ուղղակի փուչիկ է, որ շարունակ փչվում է և հաճախակի պայթում: Խոսվում է նաև, որ Ադրբեջանի հավաքականում ելույթ ունեցող նատուրալիզացված ֆուտբոլիստները նվիրված չեն խաղում և նրանց հետ հույսեր կապել պետք չէ: Ազգերի լիգայի խաղարկությունում Ադրբեջանն ընդգրկված է D դիվիզիոնի 3-րդ ենթախմբում Մալթայի, Ֆարերյան Կղզիների և Կոսվոյի հավաքականների հետ միասին: Կոսովոյի ազգային հավաքականը վերջին ընկերական խաղում 3:0 հաշվով առավելության էր հասել Ալբանիայի բավական ուժեղ հավաքականի նկատմամբ: Հարևան երկրում հիասթափված երկրպագուները նշում են, որ 3-րդ ենթախմբում բացահայտ ֆավորիտը հենց Կոսովոյի հավաքականն է: Վերելքի փուլում գտնվող Վրաստանի հավաքականը, որն այս տարի հաղթել էր բոլոր երեք ընկերական հանդիպումներում երեկ անսպասելի պարտություն կրեց: Վրացիները 1:0 հաշվով պարտվեցին Լյուքսեմբուրգի հավաքականին: Վերջինս հանդիսանալով եվրոպական գաճաճ երկրի ներկայացուցիչ վերջին շրջանում զգալի առաջընթաց է ապրել: ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Լյուքսեմբուրգն այսօր 85-րդ հորիզոնականում է: Վրաստանի հավաքականի հետ հանդիպումից ընդամենը 5 օր առաջ Լյուքսեմբուրգը ոչ-ոքի 0:0 էր խաղացել Սենեգալի հետ, որը նախապատրաստվում է Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին: Ի դեպ 2017 թվականի վերջին ընկերական խաղում էլ Լյուքսեմբուրգի հավաքականը 2:1 հաշվով հաղթել էր Հունգարիային:

Հավաքականների մարզիչները շարունակ պնդում են, որ ընկերական հանդիպումների գլխավոր նպատակը փորձարկումներ կատարելն է: Այո, փորձարկումները ազգային հավաքականների համար խիստ անհրաժեշտ են, քանզի տարբեր պատճառներով հիմնական կազմը շարունակ փոփոխությունների է ենթարկվում: Բայց և այնպես չի կարելի ասել, որ ընկերական հանդիպումների արդյունքները կարևոր չեն և որ դրանք չեն արտացոլում հավաքականում տիրող վիճակը: Այո, վերջին խաղերում հարևան երկրների հավաքականներն անսպասելի արդյունքներ գրանցեցին: Ի տարբերություն Հայաստանի հավաքականի, սակայն Վրաստանը և Ադրբեջանի պարտություն կրեցին հաղթանակից հետո, իսկ մերոնք անցկացրին երկու թույլ և անատամ հանդիպումներ: Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը այս տարի անցկացնելով 4 ընկերական հանդիպում ոչ մի հաղթանակ չի տարել: Ավելին, այդ մրցավեճերում մեր հավաքականին հաջողվել է խփել ընդամենը մեկ գնդակ:

Ինչևէ, վերջին հանդիպումներում Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հավաքականները անհաջողության մատնվելով չխփեցին ոչ մի գնդակ: Իրականում դժվար է ասել, գրանցված արդյունքները արտացոլում են այս երկրներում տիրող ֆուտբոլային պատկերը, թե ոչ: Բայց այն, որ գրանցված արդյունքերը Ազգերի լիգայի խաղարկությունից առաջ չոր դաս էին այս երեք հավաքականների համար, կարծում ենք պարզ է:

 

Լուսանկարը՝ ՀՖՖ-ի պաշտոնական կայքի

 

Аршака Карапетян отвечает на комментарииIDBank представил цифровую платформу Rate.Trading на выставке Toon Expo.Invest 2026Rate.Trading: Крупные сделки с цифровыми инструментами управления валютными рискамиЗакрытие карабахского вопроса ставит под угрозу само существование Армении. Аршак КарапетянФонд VIVA стал бенефициаром инициативы «Сила одного драма» в ноябреСпециальные предложения по ипотечному кредитованию: IDBank на Toon Expo. Invest 2026Ни одна власть в Армении не пришла демократическим путем․ Аршак КарапетянIDBank на региональном форуме СБА: от решений для путешествий до бизнес-возможностейСкидка 35% на указанные карты IDBank в честь 35-летияПредварительное одобрение бизнес-кредита за 5 минут — какие возмоности для МСБ представил Юнибанк в Гюмри?На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак КарапетянЦентр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресуДемократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничествеОформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводовUcom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектроникеIDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологийIDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валютыЦифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке UcomUcom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026