«Ես Մխիթարյանով խնդիրներ չեմ փակելու»․ Վարդան Մինասյան
Спорт«Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի ազգային հավաքականին ավելի շատ օգուտ կարող է տալ խաղալով հարձակման գծին մոտ: Նման կարծիք հայտնեց մեր ազգային թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:
«Մխիթարյանն այն ֆուտբոլիստ է, որին եթե աջ պաշտպանի դիքրում էլ խաղացնենք իր խաղի էֆեկտիվությունը չի ընկնի: Այդ դեպքում սակայն կընկնի թիմի խաղի էֆեկտիվությունը, իսկ մեզ պետք է թիմային խաղի բարձր էֆեկտիվություն:
Ես այն կարծիքին եմ, որ Մխիթարյանը պետք է հարձակման գծին շատ մոտ խաղա: Ես Մխիթարյանով խնդիրներ չեմ փակելու: Ես պետք է մտածեմ ինչպես Մխիթարյանի միջոցով հավաքականի խնդիրները լուծեմ»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մինասյանը: