Նիդեռլանդների թագուհու քույրն ինքնասպան է եղել
Международные новости
Նիդեռլանդների թագուհի Մաքսիմայի կրտսեր քույրը՝ Ինես Սորեգիետան, ինքնասպանություն է գործել, հայտնում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ կնոջը մահացած են գտել այս գիշեր՝ Բուենոս Այրեսի իր տանը:
Հայտնի է, որ կինն աշխատում էր Արգենտինայի կառավարությունում՝ Սոցիալական զարգացման նախարարությունում:
Նշվում է, որ Նիդեռլանդների կառավարության խոսնակը հաստատել է տեղեկությունը՝ նշելով, որ դա ինքնասպանություն է եղել:
Ենթադրվում է, որ նա տառապել է ընկճախտից ու հոգեկան առողջության հետ խնդիրներ է ունեցել:
Նշվում է, որ թագուհի Մաքսիման ողբերգական լուրը ստանալուց հետո չեղարկել է մի շարք միջոցառումներ, օտարերկրյա այցելություններն ու պատրաստվում է Արգենտինա մեկնել՝ քրոջ հուղարկավորությանը մասնակցելու համար:
Հանգուցյալն այս լուսանկարում վերևի շարքում ձախից երկրորդն է