Խուան Մարտին դել Պոտրոն դուրս եկավ «Ռոլան Գարոս»-ի կիսաեզրափակիչ
СпортՕլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր արգենտինացի թենիսիտ Խուան Մարտին դել Պոտրոն դուրս եկավ Ֆրանսիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ:
Քառորդ եզրափակչում դել Պոտրոյի մրցակիցը խորվաթ Մարին Չիլիչն էր: 3 ժամ 53 րոպե ձգված մրցախաղում Պոտրոն գերազանցեց մրցակցին 7:6 (7:5), 5:7, 6:3, 7:5 հաշվով և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Եզրափակչի ուղեգրի համար արգենտինացի կմրցի Ռաֆայել Նադալի հետ:
«Ռոլան Գարոսն» անցկացվում է 1891 թվականից: Մրցաշարը միակն է «Մեծ սաղավարտի» չորս մրցաշարից, որն անցկացվում է հողածածկ կորտերում: «Ռոլան Գարոսի» ամենատիտղոսակիր մասնակիցը իսպանացի Ռաֆայել Նադալն է, ով 10 անգամ հաղթել է այս մրցաշարում: Այս տարի «Ռոլան Գարոսն» անցկացվում է մայիսի 27-ից հունիսի 10-ը: