Իրանը փոխել է վարքագիծը միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո. Դոնալդ Թրամփ
Международные новостиԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հույսով է նայում այն փոփոխություններին, որոնք ի հայտ են եկել Իրանի վարքագծում միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո:
«Իրանն իրեն բավականին այլ կերպ է դրսևորում: Նրանք շատ հարցերում այլ երկիր են վերջին երեք ամսում, և ես դրան նայում եմ հույսով, որ ինչ-որ բան, հնարավոր է, տեղի կունենա», - РИА Новости-ի փոխանցմամբ՝ Թրամփն ասել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ հանդիպման ավարտին կայացած ասուլիսում:
ԱՄՆ առաջնորդը մատնանշել է, որ Իրանի վարքագիծը փոխվել է տարածաշրջանում, մասնավորապես Սիրիայում, Եմենում և այլ վայրերում:
Հիշեցնենք, որ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել է երկիրն Իրանի միջուկային ծրագրի համաձայնագրից դուրս բերելու մասին, որը կնքվել էր Իրանի և միջազգային միջնորդների «վեցնյակի» միջև 2015-ին: