Պուտինը հանդիպում է խնդրել Թրամփի հետ
Международные новости
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցին խնդրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ գագաթնաժողով կազմակերպել Վիեննայում, հաղորդում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով եվրոպացի պաշտոնյային:
Պուտինի եւ Թրամփի հանդիպման թեման բարձրացվել է հունիսի 5-ին ՌԴ նախագահի՝ Վիեննա կատարած այցի ժամանակ: Կուրցը ընդունել է Պուտինի խնդրանքը՝ խոստանալով փոխանցել այն Թրամփին, գրում է WSJ-ն: Վիեննան հայտարարել է ՌԴ եւ ԱՄՆ նախագահների հանդիպումը կազմակերպելու իր պատրաստակամության մասին, հաստատել են Սպիտակ տան: WSJ-ի տվյալներով՝ Պուտինը չի ցանկանում այդ գագաթնաժողովը Վաշինգտոնում անցկացնել եւ չեզոք վայր է նախընտրում:
Պուտինի եւ Թրամփի հանդիպումը մինչ այժմ չի կազմակերպվել ԱՄՆ-ում քաղաքական անկայունության եւ Վաշինգտոնի կողմից նախաձեռնության բացակայության պատճառով, կարծում են Կրեմլում: Ի պատասխան ORF-ի լրագրողի հարցին այն մասին, թե ինչու՞ գագաթնաժողովը մինչ այժմ չի կայացել, ՌԴ նախագահը Վիեննայում հարցազրույցի ժամանակ առաջարկել է հարցնել «ամերիկացի գործընկերներին»: Թրամփը դրական է վերաբերվում Պուտինի հետ ուղիղ երկխոսության հնարավորությանը: «Ինչ վերաբերում է հնարավոր հանդիպմանը, երբ ժամանակը գա, այդ մասին կհայտարարվի»,- նշել է Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հանթսմանը: