Ողջ-ողջ թաղված աղջնակը 8 ժամ հողի տակ մնալով չի մահացել
Международные новостиԲրազիլիայում նորածինը, որին սխալմամբ մահացած են համարել, 8 ժամ թաղված է մնացել, սակայն նրա հետ ոչինչ չի պատահել։
Գերեզմանոցի կողքով անցնելիս երկու ոստիկան երեխայի լացի ձայն են լսել։ Նրանք սկսել են փորել հողը և 50 մետր խորությամբ փոքրիկ աղջնակի են գտել։
Իրավապահները նրան հիվանդանոց են տեղափոխել, իսկ այժմ բժիշկները վստահեցնում են, որ երեխայի առողջական վիճակը լավ է։
Նշվում է, որ երեխայի մայրը Բրազիլիայի 15-ամյա բնակչուհի է։ Նրա խոսքով՝ երկունքի ցավերը սկսվել են լոգարանում և երեխան գլխով ընկել է հատակին։ Ծնվելուց հետո նա լաց չի եղել, այդ պատճառով ծննդկանի 57-ամյա տատիկը կարծել է, թե նա մահացել է։
Տարեց կինը խորհուրդ է տվել հետևել ավանդույթներին և երեխային պատանքի մեջ հուղարկավորել։