Կոլորադոյի դպրոցականներին թույլատրվել է մարիխուանա ծխել
Международные новостиԱՄՆ Կոլորադո նահանգի դպրոցներում բուժքույրերին թույլ են տվել աշակերտներին բժշկական մարիխուանա տալ՝ ծնողներից գրավոր թույլտվության առկայության դեպքում։ Այս մասին հաղորդում է The Denver Post-ը։
Նոր օրենսդրական նորմի համաձայն՝ աշակերտների օրինական ներկայացուցիչները կարող են դպրոցի բուժկետ բերել թմրանյութերը՝ անհրաժեշտության դեպքում երեխաներին տալու համար, օրինակ՝ հիվանդության նոպայի։
Մարիխուանան պետք է պահպանվի փակ արկղերում և տրվի միայն այն երեխաներին, որոնք դա օգտագործում են բժշկի թույլտվությամբ։ Դպրոցականները չեն կարող այն դպրոց բերել, ինչպես նաև տեղափոխել դպրոցական ավտոբուսով։