Հայտնի ընկերությունը ներողություն է խնդրել սեքսիստական գովազդի համար
Международные новостиՀարավաֆրիկյան ընկերությունը ներողություն է խնդրել գարեջրի իր նոր տեսականու բրենդինգի համար, որը բողոքի ալիք է բարձրացրել կանանց շրջանում։
Vale Bru ընկերությունը գարեջրի մարկետինգային արշավ է անցկացրել «Կրակոտ Սևահեր», «Թեթև Շիկահեր», «Հասուն Խարտյաշ» անվանումներով։
«Թեթև Շիկահերը» նաև կարգախոս ուներ. «Ձեր բոլոր ընկերների մոտ էլ նա արդեն եղել է»։ Սեքսիզմի համար լայնածավալ քննադատության արժանանալուց հետո՝ ընկերությունը խոստացել է հեռացնել անվանումները և հրապարակայնորեն ներողություն է խնդրել։ Սոցիալական ցանցերում «Կրակոտ սևահերին» շատ գռեհիկ ձևով են գովազդել, ինչը բուռն արձագանքի է արժանացել կանանց իրավունքների պաշտպանության կազմակերպության կողմից։
Յոհանեսբուրգում հիմնված ընկերությունը Instagram-ում ներողություն է հայտնել, այնուհետև ջնջել է գրառումը։