Մեգան Մարքլի նմանակը ապրում է Մոսկվայում․ լուսանկարներ
Международные новостиԱսում են՝ յուրաքանչյուր մարդ ունի իր նմանակը: Գտնվել է նաև 36-ամյա Մեգան Մարքլի նմանակը: Նա ծնունդով Օդեսայից, մասնագիտությամբ ոճաբան Իրինա Գրիշչուկն է, ով ամուսնու՝ Դենիսի հետ այժմ ապրում է Մոսկվայում՝ տեղեկացնում է peopletalk.ru-ն:
Ամուսինները սիրում են ճամփորդել: Նրանք հավատացած են, որ ճակատագիրն է հանդիպեցրել իրենց, քանի որ դրանից առաջ նրանցից յուրաքանչյուրը լուրջ հարաբերություններ է ունեցել, բայց ամեն ինչ գլխիվայր շուռ է եկել:
Իրինան ոչ մի կերպ չի մեկնաբանում Instagram-ի օգտատերերի մեկնաբանությունները այն մասին, որ ինքը չափազանց նման է Մեգանին: