Թրամփը ժամանել է Սինգապուր
Международные новостиԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ինքնաթիռը ժամանել է Սինգապուր և վայրէջք կատարել «Պայա Լեբար» ռազմաբազայում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Սինգապուրի արտաքին գործերի նախարար Վիվիան Բալակրիշնան դիմավորել է Թրամփին ինքնաթիռի մոտ: Վերջինս սեղմել է նրա ձեռքն ու ողջունել Սինգապուրի պատվիրակության ներկայացուցիչներին:
Սպասվում է, որ Թրամփը կանգ կառնի «Շանգրի-Լա» հյուրանոցում, որտեղ արդեն անվտանգության միջոցառումներ են ձեռնարկվել. տեղադրվել են անցակետեր ու ցանկապատեր, տրամադրվել են պահակախմբեր:
Հիշեցնենք, որ Սինգապուրի արտաքին գործերի նախարար Վիվիան Բալակրիշնան հայտնել էՀյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընի՝ Սինգապուր ժամանելու մասին:
Հաղորդվում էր, որ չինական Air China ավիաընկերության ինքնաթիռը, որում ենթադրաբար գտնվում էր Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը, թռիչքի ժամանակ փոխել է ուղղությունն ու չվերթի համարը: