Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում ծեծկռտուք է տեղի ունեցել Կաթողիկոսի հրաժարականը պահանջողների ու նրան սատարողների միջև
ОбществоՍուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում ծեծկռտուք է տեղի ունեցել հոգևորականների մասնակցությամբ։
Այս մասին հայտնում է hraparak.am կայքը։
Աղբյուրը նշում է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ձեռնադրման արարողություն է անցկացրել և երբ լքել է եկեղեցին, նրա հրաժարականը պահանջողները՝ Հայր Կորյունի գլխավորությամբ, սկսել են բղավել «Գարեգին, հեռացիր»։ Կաթողիկոսին պաշտպանողներն էլ ի պատասխան վանկարկել են՝ «վեհափառ, վեհափառ»։
Այնուհետև տեղի է ունեցել քաշքշուկ, հետո նաև ծեծկռտուք։ Միջամտել է ոստիկանությունը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։