Կարեն Անդրեասյանն ու Ջոն Հեֆերնը քննարկել են ՄԻՊ ոլորտի մարտահրավերները
Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը նոյեմբերի 10-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին: Օմբուդսմենը և դեսպանը մտքեր են փոխանակել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերների շուրջ: Անդրադարձ է կատարվել Հայաստանի իրավական համակարգի խնդիրներին, մասնավորապես, Գլխավոր դատախազության, Հատուկ քննչական ծառայության և Քննչական կոմիտեի գործունեությանը:
Կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը խորացնել համագործակցությունը երկուստեք առաջնահերթություն ունեցող մի շարք ոլորտներում:
Դեսպան Հեֆերնը բարձր է գնահատել սահմանափակ մարդկային ռեսուրսների առկայության պայմաններում Պաշտպան Կարեն Անդրեասյանի և նրա աշխատակազմի ակտիվ գործունեությունը:
Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանն իր հերթին արժևորել է ԱՄՆ դեսպանության դերը Հայաստանում ժողովրդավարական արժեքների ամրապնդման և մարդու իրավունքների պաշտպանության հարցում' ընդգծելով հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունների խորացման կարևորությունը:
Դիտվել է 2 անգամ: