Գրիզման. Ապագայիս մասին կհայտարարեմ մինչև ԱԱ-2018-ի մեկնարկը
СпортՖրանսիայի հավաքականի և Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը մինչև ԱԱ-2018-ում Ֆրանսիայի առաջին հանդիպումը կհայտարարի, թե որտեղ է շարունակելու կարիերան.
«Իմ ապագայի մասին վերջնական որոշում կկայացնեմ մինչև հունիսի 16-ը: Ցանկանում եմ, որ բոլոր հարցերը որոշված լինեն մինչև մրցաշարի մեկնարկը և կարողանամ ամբողջովին տրամադրվել Աշխարհի առաջնության հանդիպումների վրա»,-Գրիզմանի խոսքերը մեջբերում է «AS»-ը:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հավաքականը Մունդիալում իր ելույթները կսկսի հունիսի 16-ին` Ավստրալիայի հետ խաղով: