Թբիլիսիում ցուցարարներ են ձերբակալվել խորհրդարանի մոտ վերսկսված բողոքի ակցիայի ժամանակ
Международные новостиԹբիլիսիի կենտրոնում երկու մարդ է ձերբակալվել Վրաստանի մայրաքաղաքում անցկացվող բողոքի ցույցերի ֆոնին: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Թբիլիսիի պարեկային ոստիկանության ղեկավար Թեմուր Կուպատաձեն:
Թբիլիսիի կենտրոնում՝ խորհրդարանի շենքի մոտ, վերսկսվել են բողոքի ակցիաները՝ «արդարության վերականգնման» պահանջով և «Մի՛ սպանիր» կարգախոսով: Ցույցին մասնակցում է անցյալ տարվա դեկտեմբերին սպանված 16-ամյա պատանու հայրը՝ Զազա Սարալիձեն, ինչպես նաև քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ և նրանց կողմնակիցները: Նրանք պահանջում են երկրի ՆԳ նախարարի և արդարադատության նախարարի հրաժարականը:
Կուպատաձեի խոսքով՝ ներկա պահի դրությամբ երկու մարդ է ձերբակալվել, որոնցից մեկը սթափ վիճակում չի գտնվել և վիրավորանքներ է տեղացել ցույցի մասնակիցների հասցեին: