Հայաստանը հունիսի 11-16-ը գտնվելու է ցիկլոնի ազդեցության գոտում, սպասվում են անձրև և ամպրոպ
ОбществоՀայաստանը հունիսի 11-16-ը գտնվելու է ցիկլոնի ազդեցության գոտում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
«Երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, ամպրոպների ժամանակ քամին կուժգնանա 15-20մ/վրկ, հունիսի 12-ին օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Գագիկ Սուրենյանը: