Ռազմական ոստիկանությունը զինծառայողների կողմից իրականացված շորթման դեպք է բացահայտել
ОбществоՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժնում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս Ռ.Է-ն հրավիրվել է ռազմական ոստիկանություն, որտեղ հաղորդում է տվել այն մասին, որ Տ.Շ-ն իրենից շորթել է 463.000 ՀՀ դրամ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարար մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Իրավապահների միջամտության արդյունքում նշված գումարը ամբողջությամբ վերադարձվել է Ռ.Է-ին:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, ՀՀ քր. օր-ի 182 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (շորթում ), կատարվում է նախաքննություն»,-նշել է նա: