Իսրայելի ոստիկանությունը մի քանի ժամ հարցաքննել է Նեթանյահուին՝ Գերմանիայում սուզանավեր գնելու մասին գործով
Международные новостиԻսրայելի ոստիկանությունը հունիսի 12-ին հարցաքննել է վարչապետ Բենյամին Նեթանյահուին:
Ինչպես հայտնում է Корреспондент-ը, իսրայելական ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ կառավարության ղեկավարը մի քանի ժամ շարունակ ցուցմունք է տվել Գերմանիայում սուզանավեր գնելու մասին գործով: Վերջինս նշել է, որ Նեթանյահուն պաշտոնապես հանդիսանում է վկա, ոչ թե կասկածյալ:
Մի շարք քաղաքական գործիչներ վարչապետին մեղադրում են գործարքի առաջխաղացման մեջ՝ ի հեճուկս երկրի պաշտպանության նախարարի կամքի: Նեթանյահուի ներկայացուցչի խոսքով՝ կառավարության ղեկավարը ողջունում է հնարավորությունը բացատրելու ստեղծված իրավիճակը և «հերքելու իր դեմ ուղղված կեղծ մեղադրանքները»:
2017-ի հոկտեմբերին Գերմանիայի կառավարությունը հավանության էր արժանացրել Իսրայելին գերմանական արտադրության 3 սուզանավ վաճառելու գործարքը, որի արժեքը կազմել է շուրջ 1.5 մլրդ եվրո: