Փարիզում պատանդ վերցված անձինք ազատ են արձակվել ոստիկանական գրոհի արդյունքում
Международные новостиՓարիզում պատանդառության մեջ գտնվող անձինք ազատ են արձակվել, նրանց կյանքին ոչինչ չի սպառնում: Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ մեջբերելով Ֆրանսիայի ՆԳ նախարար Ժերար Կոլոնին, պատանդառու տղամարդը ձերբակալվել է:
«Փարիզ, 10-րդ շրջան. տղամարդը ձերբակալվել է, պատանդներն անվտանգության մեջ են: Ողջունում եմ ոստիկանության և փրկարարական ծառայությունների պրոֆեսիոնալիզմն ու արագությունը», - թվիթերյան իր էջում գրել է ֆրանսիացի նախարարը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ոստիկանությունը գրոհ է նախաձեռնել այն շենքում, որտեղ պահվում էին պատանդները: Պանտանդառուն հայտարարել էր, որ զինված է և պահանջում էր կապ հաստատել Իրանի դեսպանության հետ: