ՀՀ անձնագրային ծառայություններում ընդմիջումների ժամը փոխվել է
ОбществоՀՀ ոստիկանության պետի հանձարարությամբ ծառայության մատուցման որակը բարձրացնելու նպատակով անձնագրային և վիզաների վարչությունում, ինչպես նաև բոլոր տարածքային անձնագրային ծառայություններում հունիսի 14-ից ընդմիաջման ժամ է սահմանվել 14.00-15.00:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, հանձնարարությունը պայմանավորված է նրանով, որ գրեթե բոլոր հիմնարկներում աշխատակիցների ընդմիջումը կազմակերպվում է 13.00-14.00, որը համընկնում էր անձնագրային ծառայությունների ընդմիջման ժամերի հետ, ինչը և խոչընդոտ էր հանդիսանում իրենց ազատ ժամանակը տրամադրել անձնագրային հարցերը կարգավորելու համար: