Անկարան եւ Վաշինգտոնը համաձայնեցրին Սիրիայի Մանբիջում գործողությունների պլանը. Թուրքիայի Գլխավոր շտաբ
Международные новостиԹուրքիայի եւ ԱՄՆ-ի զինվորականները Շտուտգարտում կայացած բանակցությունների ընթացքում համաձայնեցրել են Սիրիայի Մանբիջ քաղաքից քրդական խմբավորումների դուրսբերման հարցերի վերաբերյալ գործողությունների պլանը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Թուրքիայի Գլխավոր շտաբի՝ հունիսի 14-ին տարածված հայտարարության մեջ:
«Շտուտգարտում ԱՄՆ-ի զինված ուժերի եվրոպական հրամանատարության կենտրոնակայանում 2018 թվականի հունիսի 12 – 13-ը կայացել են բանակցություններ Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջեւ՝ Մանբիջի վերաբերյալ ավելի վաղ հաստատված ճանապարհային քարտեզի, ինչպես նիաեւ Մանբիջում անվտանգության ապահովման սկզբունքների քննարկման համար:
Բանակցությունների ընթացքում համաձայնեցվել Է Մանբիջի վերաբերյալ գործողությունների պլանը, ինչպես նաեւ որոշում Է ընդունվել հաստատված պլանը ներկայացնել երկու երկրների բարձրագույն ղեկավարությանը»,- ասված Է հայտարարության մեջ, որը հրապարակվել Է Twitter-ում՝ զինվորական գերատեսչության պաշտոնական Էջում:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլյութ Չավուշօղլուն հունիսի 4-ին Վաշինգտոնում բանակցություններ Է վարել ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոյի հետ, որոնց ընթացքում կողմերը հավանություն են տվել Մանբիջից «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» քրդական կազմավորումների հետքաշման ճանապարհային քարտեզին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: