Ереван, 25.Июнь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограничений Аресты оппозиции носят пропагандистский характер: Левон Кочарян ЕАЭС для Армении лучше других интеграционных вариантов — Песков Аветику Чалабяну предъявлено обвинение якобы за воспрепятствование реализации избирательного права — адвокат Ларри Гагосян станет героем документального фильма Флаг Арцаха – на чемпионате мира по футболу Члены Конгресса США присоединились к АNCА с требованием освободить армянских пленных на 1000-й день заключения TUMO теперь и в Казахстане Армения сохраняет права и обязательства в ОДКБ: Мария Захарова Помощь от государства остается на словах: цветы дешевеют, кредиты давят на производителей


Հայ-ռուսական հարաբերությունները զարգանում են վստահ և դինամիկ. կայացել է Նիկոլ Փաշինյանի և Դմիտրի Մեդվեդևի հանդիպումը

Политика

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: Զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների զարգացմանն ուղղված մի շարք հարցեր, անդրադարձել տնտեսության տարբեր ճյուղերում համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին ու առաջիկա անելիքներին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նիկոլ Փաշինյանը և Դմիտրի Մեդվեդևը կարևորել են երկկողմ առևտրաշրջանառության ծավալների ավելացումը և այդ համատեքստում ընդգծել հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ակտիվ ու արդյունավետ աշխատանքի անհրաժեշտությունը:   

Զրուցակիցները, մասնավորապես, անդրադարձել են ԵԱՏՄ-ի շրջանակում փոխգործակցությանը, ինչպես նաև էներգետիկայի, արդյունաբերության, ներդրումային և հումանիտար ոլորտներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցերի: 

«Հարգելի՛ Նիկոլ Վովոյի, առաջին հերթին ուրախ եմ ծանոթանալու կապակցությամբ ու ևս մեկ անգամ շնորհավորում եմ Հայաստանի կառավարության ղեկավարի պաշտոնում ընտրվելու առթիվ: Հայաստանը մեր մոտ դաշնակիցն է, պետություն, որը Ռուսաստանի Դաշնության հետ անդամակցում է ինտեգրացիոն միավորումներին և ՀԱՊԿ-ին: Ընդհանուր առմամբ, մենք զարգանում ենք, ես նկատի ունեմ տնտեսությունը, սոցիալական ոլորտը: Այս առումով, կառավարությունների աշխատանքի կոորդինացումը կարևոր է և՛ Ռուսաստանի Դաշնության, և՛ Հայաստանի Հանրապետության համար: Աշխարհի առաջնությունը լավ հնարավորություն է, որպեսզի «համադրենք ժամերը», վերջերս այցելել էիք այլ միջոցառման մասնակցելու համար և հանդիպել մեր երկրի նախագահի հետ:

Այժմ վատ հնարավորություն չէ դիտարկել, թե ինչ վիճակում են գտնվում մեր հարաբերությունները: Ընդհանուր առմամբ, ցանկանում եմ ասել, որ հարաբերությունները զարգանում են վստահ, դինամիկ կերպով, դա կապված է նաև նրա հետ, որ ձեր երկրի տնտեսությունը վերջին ժամանակներս ցույց է տալիս զարգացման ոչ վատ ցուցանիշներ, մեր տնտեսությունը ևս զարգանում է, ինչը նաև Եվրասիական տնտեսական միության աշխատանքի արդյունք է:  Նախորդ տարվա հոկտեմբերին ես պաշտոնական այցով ժամանել եմ Երևան, մենք ստորագրել ենք մի շարք կարևոր համաձայնագրեր, այժմ արդեն կարելի է զբաղվել դրանց իրականացմամբ: Ակնկալում եմ, որ Ձեր կառավարությունը կներդնի բոլոր անհրաժեշտ ջանքերը: Եվս մեկ անգամ ջերմորեն ողջունում եմ Ձեզ Մոսկվայում՝ կառավարության տանը»,- ասել է Դմիտրի Մեդվեդևը:

«Շնորհակալություն հարգելի՛ Դմիտրի Անատոլիի: Ուրախ եմ հանդիպել և անձնապես ծանոթանալ Ձեզ հետ, ցանկանում եմ առաջին հերթին շնորհավորել անցած Ազգային տոնի՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ, ցանկանում եմ շնորհավորել նաև ֆուտբոլի Աշխարհի առաջնության կապակցությամբ, որովհետև դա մեծ իրադարձություն է, Ռուսաստանն այսօր ողջ աշխարհի ուշադրության կենտրոնում է, և ես հաջողություններ եմ մաղթում ռուսական թիմին այսօրվա խաղում և ընդհանրապես առաջնության ընթացքում:

Իհարկե, մենք կարող ենք ասել, որ Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերություններն իրականում զարգանում են շատ լավ և շատ դինամիկ՝ ի հեճուկս այն վերլուծությունների, որոնք Հայաստանում հայտնի քաղաքական փոփոխությունների ժամանակ եղել են ռուսական, հայկական և միջազգային մամուլում: Այժմ կարող եմ վստահորեն ասել, որ մեր հարաբերությունները եղել են հատուկ, կան հատուկ և կլինեն հատուկ:

Դրանում ես չեմ կասկածում և հույս ունեմ ու վստահ եմ, որ մեր հարաբերությունները կլինեն առավել արդյունավետ, և՛ տնտեսության, և՛ այլ ոլորտներում: Իհարկե, մենք արդեն հայտարարել ենք, որ Եվրասիական տնտեսության միության հետ կապված մեր գլխավոր նպատակն է միությունը և դրան մեր անդամակցությունը դարձնել ավելի արդյունավետ, որպեսզի կազմակերպությունը դառնա ավելի արդյունավետ և ավելի արդյունավետ նպաստի մեր տնտեսությունների զարգացմանը:

Մենք պատրաստ ենք աշխատել այդ ուղղությամբ: Իհարկե, այդ հարցերը քննարկել ենք նաև ՌԴ նախագահի հետ: Ընդհանրապես, դա շատ կարևոր հարց է, և իրականում մենք ուրախ ենք, որ արդյունավետ աշխատում ենք այդ հարցի շուրջ: Կարծում եմ, որ այժմ մեր հարաբերությունները զարգանում են շատ պոզիտիվ, և պետք է հիմնվել այդ պոզիտիվի վրա, հիմնվել միմյանց ազգային շահերի վրա: Մենք ունենք շատ ընդհանուր ազգային շահեր, և ես վստահ եմ, որ մեր հարաբերությունները կզարգանան շատ արդյունավետ, ու մենք կներդնենք բոլոր ջանքերը դրա համար: Կա լավ և անհրաժեշտ մթնոլորտ, ուստի պետք է տրամադրվել արդյունավետ և դինամիկ աշխատանքի: Մենք շնորհակալ ենք Ձեր և Ռուսաստանի Դաշնության պատրաստակամության համար»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:     

Пропасть в сфере безопасности и необходимость спасения государственности: предупреждение Аршака Карапетяна: «Паст»Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»Не помогла даже откровенная поддержка ЕС и США: выборы стали также своеобразным референдумом: «Паст»Почему Аветик Чалабян вновь оказался в центре внимания властей? «Паст»Политическая месть ценой экономической безопасности: «Паст»Ложная повестка искусственного государства. Аршак КарапетянВ Юнибанке теперь можно зарегистрировать бизнесДо 20% idcoin за международные покупки при оплате картами Visa от IDBankНе просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограниченийАресты оппозиции носят пропагандистский характер: Левон КочарянЕАЭС для Армении лучше других интеграционных вариантов — Песков ИИ-решения, расширение географии и многое другое: новые возможности и предложения Eventhub Аветику Чалабяну предъявлено обвинение якобы за воспрепятствование реализации избирательного права — адвокатЛарри Гагосян станет героем документального фильмаФлаг Арцаха – на чемпионате мира по футболуЧлены Конгресса США присоединились к АNCА с требованием освободить армянских пленных на 1000-й день заключенияTUMO теперь и в КазахстанеЮнибанк и Unisport приняли участие в забеге «Tricolor» Yerevan Beat Run Moody’s подтвердило рейтинг IDBank на уровне «Ba3» со стабильным прогнозомОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу Багратуняц 16 Когда любая уступка превращается в отправную точку для новых требований: «Паст»Почему власть сама ставит себя в нелепое положение? «Паст»От «бастиона демократии» остался только «бастион» — с проржавевшим авторитаризмом: «Паст»Армения сохраняет права и обязательства в ОДКБ: Мария ЗахароваПомощь от государства остается на словах: цветы дешевеют, кредиты давят на производителейСегодня состоится Общее годовое собрание акционеров Юнибанка: чистая прибыль банка составила 9,8 млрд драмов Женская сборная Армении по теннису добилась исторического успеха, вернувшись во II группу спустя 17 лет Двое судей КС не участвуют в рассмотрении дела об оспаривании итогов выборовАрмянские теннисистки пробились во вторую группу впервые за 17 летАрмянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de BruxellesОАО «Телеком Армения» и ОАО «Азертелеком» подписали соглашение о транзите интернет-трафика Арестован сын Мартуна ГригорянаФабрика по производству врагов. Ложные тезисы о «российском вмешательстве» как инструмент политических преследований: Роберт АмстердамКакой закон, какие урегулирования, кому они нужны? «Паст»Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»«Фокус» университета Брюсова: объявление о бесплатных местах в последнюю минуту։ «Паст»Односторонняя повестка уступок и политика молчания официального Еревана: «Паст»Давление силовой вертикали и императив поствыборной консолидации։ сигналы Самвела Карапетяна: «Паст»Административный суд признал бездействие полиции незаконным«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeetUcom — технологический партнер «Кубка Стрит Бол Армения 2026» Арестованный Давид Казинян подал иск против ЦИКПосол Армении в США и директор фонда кардинала Агаджаняна обсудили возможности сотрудничестваВ Великобритании арестовали столкнувшего ребенка в вольер с крокодилами мужчинуТрамп заявил, что ожидает полного прекращения огня на всех фронтах, включая Ливан и ИзраильАрмения — Албания 3:0: после разгрома Азербайджана — следующая уверенная победа Затулин: Мы не принимаем результаты выборов в Армении, но будем работать с ней и дальшеАвстралия выделит Украине еще $70 млн на покупку оружияIdram и Glovo подписали меморандум о сотрудничестве в Барселоне