Հրաչ Բերբերյանը կոչ է անում իշխանություններին թույլ տալ գյուղացիներին շենքերի բակերում փողոցային առևտրով զբաղվել
ЭкономикаԳյուղացիների վարկերի տուգանքների մարումը ՀՀ կառավարության կողմից ճիշտ քայլ էր: Լրագրողների հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը:
«Գյուղացի-մթերող հարաբերությունները Հայաստանում այդպես էլ չեն լուծվել: Գյուղատնտեսության նախարարությունը պետք է բարեփոխումներ իրականացնի, սակայն այսօրվա նախարարությունը չի կարող դա անել»,-ասաց նա և հավելեց, որ գերատեսչությունում խորը մասնագիտական գիտելիքներով մարդիկ են պետք, սակայն, իր կարծիքով, անգամ նախարարը չունի այդ գիտելիքները:
Անդրադառնալով ծիրանի արտահանմանը՝ Հրաչ Բերբերյանն ասաց, որ թեև ծիրանի համար այս տարին համարվել է ռեկորդային, սակայն դա իրականում այդպես չէ:
«Այս տարի արտահանվել է 11 հազար տոննա ծիրան: Նախորդ տարի արտահանումը սկսվել է հունիսի 10-ից, իսկ այս տարի՝ մայիսի 25-ից: Կարծում եմ, որ մենք ի վերջո կունենանք նախորդ տարվանից մոտավորապես 40 տոկոսով ցածր արտահանման ցուցանիշ, ինչի պատճառը սխալ արտահանման կազմակերպումն է»,-նշեց Բերբերյանը: Նա կոչ արեց Երևանի քաղաքապետարանին ու Կառավարությունը՝ ստեղծել բակային շուկաներ: