Apple-ը iPhone-ի համար ավելի էժան LCD էկրանների վրա է կենտրոնանում
ОбществоApple ընկերությունը արտադրական ծրագրեր է մշակում iPhone-ի նոր մոդելների համար՝ կենտրոնանալով ավելի էժան LCD էկրանների վրա, ինչը վկայում է սմարթֆոնների գների նկատմամբ սպառողների զգայունության մասին, հաղորդում է The Wall Street Journal-ը:
Ընկերությունը ենթադրում է, որ ավելի էժան LCD էկրաններով iPhone-ի մոդելները մեծամասնություն կկազմեն սմարթֆոնների շարքի վաճառքում, որոնք կթողարկվեն այս տարվա աշնանը, ինչպես նաեւ մտադիր է այդպիսի էկրաններ օգտագործել հաջորդ տարի:
Այսպիսով, OLED էկրանների անցումը ամենայն հավանականությամբ, ավելի դանդաղ կլինի: Մայիսի վերջին հարավկորեական Electronic Times հրատարակությունը ոլորտի աղբյուրներին վկայակոչելով հաղորդում էր, որ Apple-ը որոշել է անցնել OLED-ի օգտագործմանը բոլոր մոդելներում, որոնք 2019-ին շուկա դուրս կգան:
WSJ-ի կողմից հարցված վերլուծաբանները նշում են, որ iPhone Х-ի պահանջարկն ավելի թույլ էր, քան ի սկզբանե կանխատեսում էին: Դրա պատճառը, նրանց խոսքով, նոր սմարթֆոնի գինն էր, որը սկսվում է 999 դոլարից: