ՌԴ ՊՆ-ն հրապարակել է «Իսկանդեր»-ի փորձարկման տեսագրությունը
ОбществоՌուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրի փորձարկումների տեսագրությունը, որոնք տեղի են ունեցել Արևելյան ռազմական շրջանի զորավարժությունների շրջանակում։
Տեսագրությունը հրապարակվել է YouTube-ում։

ՌԴ ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար գեներալ-գնդապետ Օլեգ Սալյուկովի խոսքով՝ մյուս երկրները ռուսական «Իսկանդեր»-ների կրկնօրինակը կարող են ստեղծել 2025-ից ոչ շուտ։
Համալիրը նախատեսված է այնպիսի թիրախների ոչնչացման համար, ինչպես հրթիռային համալիրները, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը և այլն։
