Ереван, 05.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Միասին օրգազմ ապրելու տեխնիկան

Cosmo-ն գրում է՝

Հարցրեք կանանց, թե որն է իրենց թիվ 1 սեքսուալ ցանկությունը և նրանք կպատասխանեն՝ ցանկանում եմ օրգազմի հասնել զուգընկերոջս հետ միասին: Պատկերացրեք, որ դա հնարավոր է: Եվ ահա թե ինչպես...

Ըստ Քորին Միլլերի

Անարդարացի է, երբ սեռական ակտի ժամանակ զուգընկերդ ստիպված է զսպել իրեն, որ «չժայթքի», մինչ դու օրգազմի կհասնես. սա երբեմն պլանավորած նախագծի է նմանվում: Ի՞նչ արած, մենք այդպես ենք ստեղծված: «Կանայք ավելի ուշ են օրգազմի հասնում, քանի որ նրանց կառուցվածքն ավելի բարդ է»,- բացատրում է Սեդի Էլիսոնը, ով «Հեծնիր ինձ վերևից. սեքսի դիրքերի գաղտնիքներ՝ ավելի մեծ հաճույք ապահովելու համար» գրքի հեղինակն է: Ի տարբերություն առնանդամի, որը սեռական ակտի ողջ ընթացքում գրգռվում է, ծլիկն այդ գործողությունից փոքր-ինչ դուրս է մնում:

Սեռական ակտի ժամանակ քայլ առ քայլ դու կարող ես ուղղորդել զուգընկերոջդ, ասել, թե նա ինչ անի. միայն թե GPS-ի ձայնային հրամաններ չարձակես. դա հազիվ թե նպաստավոր իրավիճակ ստեղծի: Բացի այդ, տղամարդկանց համար լիբիդոն (սեռական հակումը) և վստահությունը շաղկապված են, ուստի «նույնիսկ փոքրիկ ակնարկը, որ նա անկողնում ինչ-որ բան այնպես չի անում, կարող է նրան անվստահություն ներշնչել և կոտրել նրա ցանկությունը»,- ասում է Իվոն Ք. Ֆուլբրայթը՝ «Հպվիր այ այստեղ» գրքի հեղինակը:

«Տղամարդկանց մեծամասնությունը ցանկանում է քեզ օրգազմի հասցնել, պարզապես չգիտի, թե ինչպես»: Դու կարող ես նրան օգնել` մեղմորեն հուշելով, թե որը պետք է լինի նրա հաջորդ քայլը: Քանի որ տղամարդիկ շատ բան տեսողությամբ են ընկալում և նաև շատ զգայուն են ձայների հանդեպ, դա անելը բավական հեշտ է: Հետևիր մեր գործնական խորհուրդներին, և ամեն անգամ նրա հետ միասին հեշտանք ապրելը կդառնա հաստատուն իրողություն:

Կատարելագործիր նրա համբույրը

Հենց սկզբից տղամարդկանց մեծամասնությունը սխալմամբ փորձում է ապահովել միևնույն «նախավարժանքը», որն իրենց է ցանկալի՝ խանդավառությամբ ճմռելով կրծքերդ և ձեռքը մտցնելով ոտքերիդ արանքը: Ուրեմն ասա նրան, որ քանի դեռ դու գերգրգռված վիճակում չես, նա պետք է նախ և առաջ շոյանքներով գրգռի քեզ պարանոցից վեր հատվածում:

Դա իրականություն դարձնելու համար գործի դիր շուրթերդ: «Համբույրն օգնում է կրքի բոցավառմանը»,- ասում է Բարթըն Գոլդսմիթը՝ «Զգայական ֆիթնես հանուն մերձեցման» գրքի հեղինակը: Ըստ Ֆուլբրայթի` պետք է հասնել այն բանին, որ զուգընկերդ քեզ համբուրի հենց քո ցանկացած ձևով՝ բերանի շարժումներով մղելով նրան հարմարվել քո ռիթմին: Քնքշորեն համբուրիր նրա ստորին շուրթը, լեզուդ պտտիր նրա բերանում և փոփոխական ճնշմամբ սեղմիր քո փքված շուրթերը նրա շուրթերին: «Այս մեթոդը գրեթե միշտ աշխատում է, քանի որ մենք հակված ենք, ինչպես հայելում, արտապատկերել այն, ինչ անում է մեր զուգընկերը»,- ասում է Ֆուլբրայթը:

Ինչևէ, տղամարդիկ հաճախ անհամբեր են դառնում, ու եթե նա կփորձի առաջ ընկնել և մղել քեզ մինետի, մի պահ հապաղիր, ապա դանդաղորեն կրկին շուրթերով սեղմիր նրա շուրթերը: Երբ նա արդեն ճիշտ ուղու վրա է, լուռ «պարգևատրիր» նրան՝ գրկելով ազդրը կամ սեղմվելով նրա իրանին:

Երբ պատրաստ կլինես ավելի բուռն փուլի, համբուրելով ցած իջիր նրա ականջից մինչև պարանոց և անրակոսկր: Նա կրկին պետք է կրկնի քո գործողությունները: Եթե ոչ, մեղմ հպվիր նրա պարանոցին և հարցրու. «Քեզ դո՞ւր է գալիս»: Դրական պատասխանի դեպքում ասա, որ հիմա հերթը քոնն է` փոքր-ինչ հետ հակելով գլուխդ:

Նախերգանքի դասեր

Իհարկե, նա կցանկանա միանգամից վրայիցդ պոկել շորերդ: Թույլ մի տուր: Հող նախապատրաստիր ապշեցուցիչ օրգազմի համար՝ ստեղծելով էրոտիկ լարում, իսկ դա ժամանակ է պահանջում: «Զսպիր նրա տեմպը և ուշադրությունը սևեռիր քեզ համար ամենացանկալիի վրա` հագուստից մաս առ մաս ազատվելու միջոցով: Օրինակ՝ արձակիր վերնաշապիկդ, բայց տաբատդ կամ կիսաշրջազգեստդ թող մնան: Այդպիսով, նա կսևեռվի կրծքերիդ վրա: Ուղղորդիր մատներով: Նա կհասկանա իր անելիքը»,-ասում է Ֆուլբրայթը:

Կարող ես դիմել շոկոլադե կրեմի օգնությանը: «Քսիր շոկոլադը մարմնիդ այն մասում, որտեղ ուզում ես զգալ նրա շուրթերի գգվանքը, և թող նա լիզի այն»,- ասում է Էլիսոնը: Սա արդյունավետ և նաև շատ հաճելի միջոց է` նրան հասկացնելու, որ ոչ միայն պտուկներդ, այլև ողջ մարմինդ է գգվանք տենչում:

Ներքնազգեստդ հանելու զուգընկերոջդ փորձը մեղմորեն կանգնեցնելը (մի երկու բառ ասա, ինչպես՝ «այ-այ, ոչ հիմա», որով նրան իմաց կտաս, որ սիրախաղի ցանկություն ունես) նրան կխրախուսի շուրթերով «հետազոտել» փորիկիդ ստորին և ազդրերիդ վերին հատվածները: «Դա նաև նրան կմղի քո ծլիկը ներքնազգեստի տակից գրգռելուն, ինչը քեզ «տաքացնելու» սեքսուալ եղանակ է»,-պնդում է Ֆուլբրայթը:

Այստեղ կրկին պետք է գործի դնել «ուղղորդիր ինքդ» մոտեցումը: Թող նա նայի, թե ինչպես ես դու հպվում թմբիկիդ՝ մատներիդ ծայրերով դիպչելով ծլիկիդ և շրջանաձև կամ վերև-ներքև շարժումներով մերսելով այն: Այնուհետև նրա ձեռքը դիր նույն տեղում, այնպես, որ նա կարողանա անել նույնը:

Եթե ավելի անմիջական շփում ես ցանկանում, արձակիր ներքնաշորդ` նրա մատներին ճանապարհ տալու համար: Այնպես արա, որ ծլիկդ բաց լինի, իսկ հեշտոցիդ մեծ մասը` դեռևս ծածկված: Այդպես դու նրան կուղղորդես ուղիղ դեպի քո էրոգեն գոտին: Նրա գուրգուրանքների ընթացքում չմոռանաս ցույց տալ, թե երբ է քեզ հաճելի. ավելի բարձր տնքա այն ժամանակ, երբ փաղաքշանքը քեզ երանություն է պատճառում, և մի արձագանքիր, երբ այդպես չէ: «Տղամարդիկ առաջնորդվում են անմիջական արձագանքներով»,- ասում է Գոլդսմիթը: Ուստի «Աստվա'ծ իմ, այ այստեղ այնքան հաճելի է» արտահայտությամբ ուղեկցվող շարժումները կդաջվեն նրա ուղեղում:

Լեզվի մարզանք

Cosmo-ի կողմից հարցման ենթարկված տղամարդկանց մեծամասնությունն ուրախությամբ ընդունում է, որ սիրում է շուրթերով հասնել կնոջ մարմնի ստորին հատվածին: «Սակայն նրանք կարող են բաց թողնել այդ մասը կամ շտապ անցնել այդ փուլը, քանի որ գաղափար չունեն՝ ինչ անեն»,- պնդում է Ֆուլբրայթը: Ուրեմն հստակ ցույց տուր, թե ինչ ես ուզում: Գոլդսմիթն առաջարկում է, որ քաշես նրան վեր՝ կրքոտ համբույրի համար օգտագործելով լեզուդ և միաժամանակ ցույց տալով, թե նա ինչ անի: Սկսիր նրա կրծքավանդակին թեթև հպումներից և լեզվով շարժումներից, ապա շարունակիր շարժվել դեպի վեր և անցիր խորը, ուժեղ համբույրի:

Ըստ Ֆուլբրայթի` երբ նա հայտնվի քո ազդրերի արանքում, նրա լեզուն ուղղորդելու համար կարող ես բացել ծլիկդ՝ օգտագործելով ցուցամատդ և միջնամատդ V-ի տեսքով` ամեն մատդ ծլիկի մի կողմում պահած: Երբ զուգընկերդ կսկսի, մարմինդ տեղաշարժիր նրա դեմքի ուղղությամբ, եթե ուզում ես, որ նա ավելի մեծ ճնշում գործադրի և հետ շարժվիր, եթե նա չափից դուրս ուժեղ է սեղմում:

Ազդրերդ վերև-ներքև շարժելը կամ իրար մոտեցնել-հեռացնելը, մինչ նրա լեզուն սեղմված է ծլիկիդ, նրան կհուշի, թե որ հպումներն ես գերադասում: Աշխատիր, որ դա կրկնվի, և անպայման ասա նրան, որ քեզ հաճելի է:

Կուլմինացիային օգնող դիրքեր

Չնայած որոշ կանայք ի վիճակի են օրգազմի հասնել ընդամենը վագինալ գրգռման արդյունքում, մեզնից շատերին օրգազմի հասցնելու համար պահանջվում է ծլիկի հաստատուն գրգռում: Սա է պատճառը, որ սեռական ակտի միջոցով օրգազմի հասնելը կարող է ապահովված չլինել, մանավանդ այն դեպքերում, երբ ցանկանում ես, որ գործը զուգընկերդ գլուխ բերի (այսինքն` «դու՝ վերևից» տարբերակը չի կիրառվում): «Դու պետք է այնպիսի դիրքում լինես, որը նրան հնարավորություն կտա ձեռքերով դիպչել ծլիկիդ կամ այն մերսել իր սեռական թմբիկի միջոցով»,- ասում է Ֆուլբրայթը:

Սեքսոլոգները խորհուրդ են տալիս պառկել կողքի այնպես, որ մեկդ մյուսին գրկի հետևից, և ձեր կորագծերը համընկնեն, իսկ դեմքով նայեք նույն ուղղությամբ. հետևից տղամարդն է, իսկ քո մեջքը դիպչում է նրա կրծքավանդակին («գդալների դիրք»): Մյուս տարբերակը կարող է լինել «շների» սեքսը. տղամարդը՝ հետևից, դու՝ հենված ձեռքերիդ և ծնկներիդ: Այս երկու դիրքերն էլ հնարավորություն են տալիս տղամարդուն ազատ տարածել ձեռքերը և գրգռել ծլիկը ՝ քո մեջ ներթափանցելու ընթացքում:
«Չմոռանաս, թե քո վերջնական նպատակը որն է: Բռնիր նրա ձեռքը և ուղղորդիր այն ոտքերիդ արանքը՝ խրախուսելով նրան կատարել այն նույն շարժումները, որոնցում նա արդեն վարպետացել է սիրախաղի նախաբանում»,- ասում է Ֆուլբրայթը: Եթե ծլիկդ շատ զգայուն է նրա հպումների նկատմամբ, շրջիր նրա մատների թմբիկները դեպի վերև կամ ներքև, որպեսզի հաճելի զգացողություններդ չընդհատվեն: Կամ էլ փորձիր սավանն անցկացնել քո մարմնի և նրա մատների արանքով: Էլիսոնը խորհուրդ է տալիս. «Շարունակիր պահել լարումը, որպեսզի հասնես օրգազմի»:

Ձեռքերին ազատություն տալու համար փորձիր «միսիոներական դիրքի» հետևյալ տարատեսակը. բարձ դիր հետույքիդ տակ, ինչը կբարձրացնի կոնքերդ: Հետո զուգընկերոջդ պառկեցրու քո վրա՝ ոտքերը քո ոտքերի արանքում: «Երբ նա կներթափանցի քո մեջ, պետք է մարմինն առաջ շարժի, որ իր սեռական թմբիկը քսվի քո ծլիկին ամեն հրման հետ»,- ասում է Ֆուլբրայթը: Եթե ուզում ես, որ նա ավելի ուժեղ հրի, ուրեմն բռնիր նրա հետույքն ու քաշիր դեպի քեզ, կամ էլ պարզապես ասա նրան, թե ինչ անի: Չմոռանաս արտահայտել զգացածդ, որպեսզի զուգընկերդ իմանա, որ մոտենում ես օրգազմի:

Անցիր ամբողջ ճանապարհը

«Այս փուլում, երբ դուք այնքան մոտ եք օրգազմին, շատ կարևոր է, որ նա շարունակի անել այն, ինչ անում է»,- ասում է Էլիսոնը: Շարունակիր ձեռքերով ուղղորդել նրա հետույքը, երբ «տղամարդը՝ վերևից» դիրքում եք, կամ՝ եթե նա ձեռքով գրգռում է ծլիկդ, ձեռքիդ ափը դիր նրա ձեռքին, որպեսզի խրախուսես նրան շարունակել նույն կերպ: Գրեթե հասնում էիք վերջին, բայց հանկարծ «ռելսերից դո՞ւրս եք ընկնում»: Զուգընկերոջ օգնությամբ հեշտ կլինի վերադառնալ այնտեղ, որտեղ որ էիք: «Գործողությունը կրկնիր՝ նրան խնդրելով մի քանի րոպե գրգռել մարմնիդ ստորին հատվածը»,- ասում է Ֆուլբրայթը: Եվ անպատճառ ասա, որ քեզ լավ ես զգում, այլապես նա կմտածի, թե ձախողել է ակտը: Անցած քայլերի կրկնումը քեզ նորից կհասցնի եզրին և կնետի հեշտանքի գիրկը:

Պետք չէ զսպել , երբ բուռն զգացողությունները հեղեղում են քեզ: Թող նա իմանա, որ դու քո բարձրակետին ես՝ ամբողջությամբ (կամ հիմնականում) նրա շնորհիվ: Եվ բաղձալի վերջնակետից հետո անդրադարձիր այն պահին, որը քեզ առավելագույն հաճույք պատճառեց, ասա նրան, որ քիչ էր մնում` գժվեիր, երբ նա...: «Սա շատ կարևոր քայլ է,- ասում է Գոլդսմիթը,- պետք է նրան ասել, թե հատկապես երբ էիր քեզ լավ զգում, քանի դեռ նա թուլացած է, և ամեն ինչ թարմ է նրա մտքում»: Նա կհիշի յուրաքանչյուր շարժումը,և հաջորդ անգամ կարող ես պարզապես թողնել, որ նա գործի դնի իր մոգական հնարքները: 
«Թող նա իմանա, որ պետք է նախ եւ առաջ շոյանքներով գրգռի քեզ պարանոցից վեր հատվածում...»

Դիմիր քսուքի օգնությանը

Օրգազմի համար չափազանց կարևոր է թաց մնալը, բայց սեռական ակտի ժամանակ օրգանները կարող են հեշտությամբ չորանալ: Երբ զգում ես, որ հասնում ես վերջին փուլին, մի քիչ քսուք քսիր նրա առնանդամին և քո ծլիկին, որ գործողությունը փափուկ ընթանա:

Համաչափ շնչիր

Համաչափ շնչառությունը կօգնի ձեզ հասնել գրգռման նույն մակարդակին: Արագ շնչառությունն արագացնում է արյան շրջանառությունը՝ սրելով զգացողությունները:

Կենտրոնացիր ծլիկիդ վրա

Բավական է միայն մտածել, թե ինչ է կատարվում այնտեղ՝ ներքևում, որ դա ինքնըստինքյան կրկնապատկի հաճույքը: Գործողությունը մտովի պատկերացնելը առաջ է բերում ռիսկի այն նույն զգացումը, երբ որևէ կիսաարգելված բան ես անում, օրինակ՝ պոռնոֆիլմ ես դիտում:

Գրկիր մարմինդ

Անմիջապես օրգազմից առաջ քո մարմինն ինքնաբերաբար հակվում է դեպի աջ, ուրեմն հետույքիդ և ազդրերիդ մկանները, ինչպես նաև հետանցքիդ շրջակայքի մկանները ձգելը կօգնի զարկ տալ մի շղթայական ռեակցիայի, որը կառաջացնի նյարդային երանելի լարում:

Զարկ տուր թաքուն ֆանտազիաներիդ

Դու հավանաբար ունես մի ֆանտազիա, որն ամեն անգամ քեզ հասցնում է օրգազմի, երբ մենակ ես լինում: Կարող ես այդ նույն մտապատկերն օգնության կանչել այն ժամանակ, երբ զուգընկերոջդ հետ ես: Միայն թե հանկարծ ուրիշի անուն չբացականչե՛ս:

Դիմիր խոսքերի օգնությանը

Որևէ բան բարձրաձայն կրկնելն օգնում է մտովի սևեռված մնալ գործողությանը: Այսպես դու գործի ես դնում նաև ուղեղդ` վերջնական երանելի արդյունքին հասնելու համար:

Մտովի վերհիշիր լավագույն սեքսուալ պահերդ

Ինչպես թոփ-սպորտսմեններն են նախքան հարված կատարելը գոլը պատկերացնում մտքում, այնպես էլ քո ամենասուր օրգազմը մտովի «դիտելը» ինքնաբերաբար քեզ կտանի այն նույն «վայրը», որտեղ գոռում ես հաճույքից:

Վերջ տուր օրգազմ կեղծելու սովորությանը

Cosmo-ի անցկացրած ինտերնետային հարցման արդյունքները բացահայտում են, որ զուգընկերդ գաղափար չունի, թե երբ ես դու օրգազմ կեղծում. այսինքն՝ նա կարծում է, որ ամեն ինչ ճիշտ է անում:

Հ.Գ. Անիմաստ է տղամարդուն մեղադրել այն բանում, որ նա քեզ օրգազմի չի հասցնում, եթե վերջինս մտածում է` ինքն անթերի է կատարում իր առջև դրված խնդիրը: Ուրեմն հաջորդ անգամ առաջարկիր նրան որևէ նոր բան փորձել` մի այնպիսի դիրք կամ շարժում, որն իսկապես ազդում է քո էրոգեն գոտիների վրա: Նրան հաստատ կգրգռի էքսպերիմենտներ անելու քո հանկարծակի ցանկությունը`ի վերջո հաճույք պարգևելով ... իսկ դու կապրես իրական օրգազմ:

Առավել մանրամասն՝  Այստեղ

Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy»