Որո՞նք են հորոսկոպի 5 ամենադավաճան նշանները․ կզարմանաք, երբ տեսնեք՝ ովքեր են ներառված այս ցանկում
LifestyleՀորոսկոպի յուրաքանչյուր նշանի համար աստղաբաններն առանձնացնում են բնավորության հիմնական գծեր, որոնք սովորաբար հատուկ են այդ նշանի բոլոր ներկայացուցիչների համար։
Այսօր էլ ձեզ ենք ներկայացնում, թե, ըստ հետազոտությունների ու բազմաթիվ ուսումնասիրությունների, որոնք են հորոսկոպի ամենադավաճան նշանները։ Ասում են՝ նրանք ամենաշատն են հակված դավաճանելու իրենց սիրելիին։
Խոյեր
Շատ հեշտ հրապուրվող մարդիկ են ու շատ հեշտությամբ են տրվում զգացմունքներին։ Ասում են՝ առավել հաճախ դավաճանում են Խոյ տղամարդիկ, բայց սա չի նշանակում, որ Խոյ կանայք բացարձակ անմեղ են։

Խեցգետին
Խեցգետինները չափազանց հուզական մարդիկ են։ Ընկերների հարցում նրանք շատ հավատարիմ են, սակայն նույնը չի կարելի ասել սիրային հարաբերությունների վերաբերյալ։ Եթե Խեցգետնի զուգընկերը պատշաճ վերաբերմունք չցուցաբերի նրա նկատմամբ, ապա հավանական է, որ Խեցգետինն իր համար այլ զուգընկեր կգտնի։

Երկվորյակ
Հորոսկոպի ամենաարկածախնդիր մարդիկ։ «Եթե Խոյերի դեպքում նրանք հրապուրվողն են, ապա Երկվորյակների դեպքում ամեն ինչ հակառակն է․ Երկվորյակները հենց իրենք են հրապուրում մյուսներին, սիրահետում ու հասնում իրենց ուզածին»,- ասում է մի աստղաբան։

Ձկներ
Ձկներն էլ շատ չկողմնորոշված մարդիկ են։ Անգամ նրանք երբեք գլուխ չեն հանում իրենց կյանքից, քանի որ երբեք չգիտեն՝ որն է լինելու իրենց հաջորդ քայլը։ Նույնը վերաբերվում է սիրային հարաբերություններին։ Ձկները, թեև շատ խորն են սիրում մեկին, այնուամենայնիվ հաճախ են փոխում իրենց սերերին։

Կշեռք
Չգիտես ինչու՝ բոլորին թվում է, թե Կշեռքները շատ ամուր ու երկար հարաբերությունների կողմնակից են և ջանք չեն խնայում, որպեսզի մնան սիրելիի կողքին։ Միգուցե այդպես է, բայց այդ դեպքում ինչո՞ւ են նրանք այդքան շատ հակված դավաճանելու։ Բացի այդ՝ Կշեռքների մոտ երբեմն դավաճանությունը նաև պարբերական բնույթ է կրում։
