Անակնկալներով լի Մունդիալ. Սենեգալը հաղթեց Լեհաստանին. H խումբ
СпортՖուտբոլի աշխարհի 21-րդ առաջնության խմբային առաջին փուլն ավարտվեց H խմբի Լեհաստան-Սենեգալ խաղով:
Մոսկվայի «Սպարտակ» մարզադաշտում կայացած խաղի մեկնարկային րոպեներին հավասար պայքար էր ծավալվել: Թե Սենեգալը, թե Լեհաստանը կարողանում էին երբեմն-երբեմն գրոհել և հաջող պաշտպանվում էին: Լեհերի կազմում 100-րդ հոբելյանական հանդիպումն էր անցկացնում Կուբա Բլաշիկովսկին: Սենեգալի հերթական հակագրոհներից մեկի ժամանակ Լեհաստանի հավաքականի պաշտպան Սիոնեկը ինքնագոլի հեղինակ դարձավ: Թիմերը հանգստի գնացին 0:1 հաշվով՝ հօգուտ Սենեգալի:
Երկրորդ կեսում՝ 60-րդ րոպեին, լեհ ֆուտբոլիստները կոպտագույն սխալ թույլ տվեցին՝ գնդակը հետ ուղարկելով, որից օգտվեց Սենեգալի հարձակվող Նյանգը և գրավեց Շչեսի դարպասը՝ 0:2: Լեհերը ոչ միայն չէին կարողանում արդյունավետ գրոհել, այլ մեկ-մեկ աչքաթող էին անում սենեգալցի հարձակվողներին: Լեհերը խաղի 86-րդ րոպեն եվրոպացիները կարողացան կրճատել հաշվի տարբերությունը: Կրիխովնյակը հաշիվը դարձրեց 1:2: Ի վերջո այս մունդիալում հերթական անգամ անսպասելի արդյունք գրանցվեց և ԱԱ-ի ֆավորիտներից մեկը՝ Լեհաստանի հավաքականը, 1:2 հաշվով պարտություն կրեց Սենեգալից:
Ֆուտբոլի Լեհաստանի ազգային թիմը հաջորդ խաղը կանցկացնի հունիսի 24-ին՝ մրցելով Կոլումբիայի հետ: Նույն օրը Սենեգալը կմրցի Ճապոնիայի հետ:
Առաջին տուրից հետո Ճապոնիայի և Սենեգալի թիմերը H խմբի առաջատարներն են՝ 3-ական միավորով: Կոլումբիան և Լեհաստանը միավոր չունեն:
Լուսանկարները՝ FIFA