Ֆրանսիան և Գերմանիան պայմանավորվել են եվրոգոտու ընդհանուր բյուջե ստեղծելու մասին
Международные новостиՖրանսիան և Գերմանիան համաձայնեցրել են եվրոգոտու ընդհանուր բյուջե ստեղծելու հարցը: France24-ի հաղորդմամբ՝ այս մասին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Մակրոնի հետ բանակցությունների ավարտին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
Երկրների առաջնորդներն ընդգծել են, որ ցանկանում են հիմնարար բարեփոխումներ իրականացնել եվրոգոտու բարգավաճման համար: Մակրոնն, իր հերթին, նշել է, որ «դա իրական բյուջե կլինի՝ եկամուտներով և ծախսերով»: Նրա խոսքով՝ Փարիզն ու Բեռլինը հույս ունեն իրենց գաղափարն իրականություն դարձնել մինչև 2021 թվականը:
Մակրոնը նշել է նաև, որ բյուջեի չափը կքննարկվի եվրոգոտու մյուս անդամ երկրների հետ: